Ս. Սարգսյան. “Չենք հանդուրժի, որ Թուրքիան թելադրի”

“Այո’, մենք պատրաստ ենք եւ ցանկանում ենք բնականոն հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարեւանների հետ, բայց մենք չենք հանդուրժի, որ պայմաններ թելադրվեն մեզ”,- հայտարարել է Սերժ Սարգսյանը` Վաշինգթոնի մայր տաճարում ունեցած ելույից ժամանակ: Նախագահը Սփյուռքին զորակցություն է հայտնել եւ նշել, որ անտարբերության, ցինիզմի ու երկերեսանիության քարը ծակելու կաթիլը պետք է դառնա յուրաքանչյուր հայ: